«Թռչունների պաշտպանության թագավորական միություն» (RSPB) բրիտանական բարեգործական կազմակերպության նախաձեռությամբ, որը զբաղվում է վայրի բնության մեջ թռչունների պահպանմամբ, հանգստյան օրերին անցկացվել է Big Garden Birdwatch միջոցառումը: Այն աշխարհում վայրի թռչունների խոշորագույն հետազոտությունն է:
Կազմակերպության նախագահ Միրանդա Կրեստովնիկովը ներկայացրել է ուղեցույց սկսնակ մասնակիցների համար, որը կոգեշնչի ավելացնել սեփական այգու բնակիչների թիվը:
Դրա համար առաջին հերթին առաջարկվում է այգին հարմարեցնել նրանց: Անհրաժեշտ է թռչունների համար բույն կառուցել, ծառերից կախել անցքեր ունեցող հարմար տարաներ՝ լցված արևածաղկի սերմերով, ընկուզեղենով, գետնանուշով և այլն:
Տեսանյութը՝ The Guardian-ի











































