Հարավկորեական խոշորագույն Samsung Electronics ընկերությունը այսօր հայտարարել է, որ պայմանավորվել է ամերիկյան Google Inc. ինտերնետային հսկայի հետ մտավոր սեփականաությունը կիսելու վերաբերյալ, հայտնում է RIA Novosti-ն:
Համաձայն ստորագրված համաձայնագրի՝ 2 ընկերությունները միմյանց կներկայացնեն գոյություն ունեցող պատենտները, ինչպես նաև վերջին 10 տարում ձեռք բերածները:
Samsung-ի մտավոր սեփականության կենտրոնի ղեկավար ԱՆ Սին Հոն ընդգծել է բարձր տեխնոլոգիաների ինդուստրիայի համար պայմանավորվածությունների կարևորությունը:
2013թ. Samsung Electronics-ը մասնակցել է 38 պատենտային վեճերի:







































