shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունվարի 27-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին ժամանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Ռոբերտ Նավասարդյանի գլխավորությամբ:
Տեղում են եղել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Հարություն Խեդոյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ shamshyan.com-ում





































