Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Հայաստանում նախընտրական քարոզչությունն անցնում է հանգիստ և խաղաղ. ENEMO- ի միջանկյալ զեկույցը

ՀՀ խորհրդարանական ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի` ENEMO-ի միջանկյալ զեկույցի համաձայն` Հայաստանում նախընտրական քարոզչությունն անցնում է հանգիստ և խաղաղ: Լրագրողների հետ հանդիպմանը առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչը նշեց, որ պետական ռեսուրսների չարաշահման կանխարգելման գործում մեծ առաջընթաց կա նախորդ ընտրական գործընթացների համեմատ, որը վերաբերում է նաև ընտրական վարչարարության իրականացմանը:

«Նախընտրական քարոզարշավի առաջին մասը հանգիստ և խաղաղ էր, չնայած կային ատելության խոսքի դեպքեր»,-ասաց առաքելության ղեկավարը՝ հավելելով, որ ատելության խոսքերը, որոնք հնչում են նախընտրական քարոզարշավի ընթացքում, շատ ավելի քիչ են, քան մի շարք այլ երկրներում: «Մենք հաճելիորեն զարմացած էինք, որ այս նախընտրական քարոզարշավը խաղաղ էր ընթանում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրում փոփոխությունները եղել են բավական վերջերս: Մենք գրանցել ենք ատելության խոսքի որոշ դեպքեր, բայց եթե հաշվի առնենք ընդհանուր մակարդակը, այստեղ ատելության մթնոլորտը շատ ավելի ցածր է, քան այլ երկրներում նման քարոզարշավների ժամանակ»,-նշեց նա:

Զլատկո Վույովիչն ասաց, որ Հայաստանում կա միանգամայն այլ քաղաքական կամք, որն աջակցելու է արդար ընտրություններին: «Հայաստանում, ինչպես նաև ցանկացած այլ երկրում, ընտրութուններով զբաղվող կազմակերպությունները պետք է լինեն ազատ, անկախ և գործեն օրենքի շրջանակներում»,-ասաց նա:

ENEMO-ի հայաստանյան առաքելության մամուլի և կազմակերպչական հարցերով համակարգող Մայա Միլիկիչն էլ նշեց, որ սա կազմակերպության առաջին դիտորդական առաքելությունն է Հայաստանում: «Իր գործունեությունը ENEMO-ն սկսել է նոյեմբերի սկզբին և երկրում կմնա ընտրություններից հետ ևս 6 շաբաթ»,-ասաց նա՝ հավելելով, որ կազմակերպության մոտ 70 դիտորդները դիտարկումներ են անցկացնելու 450 ընտրատեղամասերում, ապա ընտրություններից հետո մեկ ամիս անց հրապարակելու են զեկույցը ընտրությունների վերաբերյալ:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում