Sunday, 14 06 2026
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ

Իշխանությանը զիջումների մղելու համար

Տիգրան Սարգսյանն օրերս հանդիպում է ունեցել Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների հետ: Հանդիպման ընթացքում, բնականաբար, հնչել են փոխադարձ հաճոյախոսություններ և գոհունակություն, վարչապետն էլ հայտարարել է, որ Հայաստանը ռեֆորմի ընտրությունը կատարել է գիտակցված: «Մենք կատարել ենք խորապես գիտակցված որոշում»,- հայտարարել է նա:

Թե հատկապես ով է գիտակցված կատարել այդ ռեֆորմը, կարծեք թե այնքան էլ պարզ չէ: Բանն այն է, որ նույն Տիգրան Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը, նաև նրանց նախարարները, հայտարարում են, որ ռեֆորմն ունի տասնամյակից ավելի պատմություն և մշակվում էր այսքան ժամանակ: Այսինքն ըստ էության ստացվում է, որ ռեֆորմի արմատները Ռոբերտ Քոչարյանի նախագահություն են տանում: Մինչդեռ Ռոբերտ Քոչայանը խիստ քննադատության է ենթարկել ռեֆորմի իրականացումը: Այսինքն, Քոչարյանն հրաժարվում է ռեֆորմի համար որևէ պատասխանատվություն կիսելուց, և քաղաքացիների համար այնքան էլ պարզ չէ, թե ի վերջո ով է այս ռեֆորմի կնքահայրը, հեղինակը, գաղափարախոսը, և ում նկատի ունի Տիգրան Սարգսյանը՝ «մենք» ասելով:

Մյուս կողմից, քաղաքացիների դիրքորոշման համար այս ռեֆորմի տիրոջ անվանումն ամենևին նշանակություն չունի, քանի որ քաղաքացիները դեմ են բովանդակությանը: Հունվարի 18-ին նրանք մեծ հանրահավաք անցկացրին, որին ներկա էին նաև քաղաքական խորհրդարանական, այսպես ասած, ընդդիմադիր ուժերը: Եվ ահա, այս հանրահավաքից հետո, ընդունելով ֆոնդերի կառավարիչներին, Տիգրան Սարգսյանն ըստ էության իշխանությունների պատասխանն է տալիս հանրահավաքին, այսինքն՝ իշխանությունները հետ չեն կանգնելու:

Եվ այստեղ հարց է առաջանում, թե որն է լինելու ռեֆորմին դեմ հանդես եկող քաղաքացիների հաջորդ քայլը: Նրանք սպասում են Սահմանադրական դատարանին: Այս տարբերակը տեսականորեն կարող է դառնալ փոխզիջումային, այսինքն, կստացվի, որ իշխանությունները ոչ թե զիջում են հանրահավաքին, այլ ՍԴ-ի որոշումն են կատարում: Հակառակը, սա փորձ կարվի ներկայացնել որպես դեմոկրատականության ևս մեկ ապացույց: Այսինքն՝ «գայերը կուշտ կլինեն, ոչխարներն՝ անվնաս»:

Սակայն Սահմանադրական դատարանի կոմպրոմիսային տարբերակը կարող է աշխատել այն դեպքում, եթե մինչև դատարանում գործի քննությունը դեմ հանդես եկող քաղաքացիներն, այսպես ասած, կամային ևս մեկ ժեստ անեն իշխանություններին՝ ցույց տալով, որ ամենևին էլ հակված չեն հիմնվել զուտ հոծ հանրահավաքային տրամաբանության վրա, այլ տիրապետում են պայքարը շարունակելու կրեատիվ ռեսուրսների:

Այս տեսանկյունից՝ համացանցում տեղեկատվություն հայտնվեց, որ շարժման խնդիրը միայն ռեֆորմը հետաձգելն է, և իշխանափոխություն ակնկալող ուժերը թող իրենց վրա հույս չդնեն: Լիովին ողջունելով քաղաքական-կուսակցական մանիպուլյացիաների հնարավորությունից զերծ մնալու մարտավարությունը՝ այնուհանդերձ հարկ ենք համարում արձանագրել նմանօրինակ ձևակերպումների անհամարժեքությունը Հայաստանում առկա իրավիճակին և խնդիրների արմատներին: Կուսակցական մանիպուլյացիաներ թույլ չտալու, շարժումը քաղաքական ուժերի գործիք չդարձնելու համար ամենևին պետք չէ հանդես գալ իշխանափոխության գաղափարը ժխտող, դրանից հեռու լինելու մասին վկայող հայտարարություններով:

Իշխանափոխության գաղափարը կուսակցությունների սեփականությունը չէ, և կուսակցությունների գործիք չդառնալու, այլ հենց նրանց որպես գործիք ծառայեցնելու համար բոլորովին պետք չէ իշխանափոխության գաղափարի մերժման քաղաքականություն: Պետք է ունենալ կուսակցական շահարկումից և շահագործումից զերծ մնալու այլ տարբերակներ, իսկ իշխանափոխության գաղափարը ոչ թե պետք է մերժել, այլ վերցնել զինանոց և նաև կարողանալ ցույց տալ, որ դա հանրային օրակարգի հարց է, ոչ թե որևէ կուսակցության սեփականություն կամ «հոլոգրաֆիկ նշան»:

Իշխանափոխությունը համակարգային որևէ խնդրի լուծման միջոցներից մեկն է, և եթե նույնիսկ այն չի դիտարկվում որպես առաջնային նպատակ, ապա չպետք է նաև ընդհանրապես հանվի դիտարկումից: Հետևաբար, «Դեմ եմ» շարժման ակտիվիստները, մասնակիցները պետք է ոչ միայն պատրաստ լինեն, այլ նաև դիտարկեն այդ միջոցը՝ առնվազն իշխանությանը զիջումների մղելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում