Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի կենտրոնական խաղում վաղը Լոնդոնի «Արսենալը» կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդին»: Սպասվում է, որ «Արսենալի» կազմում իր նախկին թիմի դեմ կխաղա նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Բրիտանական պարբերականները հայ կիսապաշտպանին չեն տեսնում «Արսենալի» հիմնական կազմում:
Մասնավորապես, փորձագետների մեծ մասը կարծում է, որ Ունայ Էմերիի թիմը վաղը հանդիպումը կսկսի հետևյալ կազմով․ Լենո, Սոկրատիս, Մուստաֆի, Հոլդինգ, Բելերին, Գենդուզի, Տորեյրա, Կոլաշինաց, Ռեմսի, Օբամեյանգ, Լակազետ: