Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխը՝ Էթնան, կրկին սկսել է ժայթքել: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Մոխրի ու լավայի սյունը բարձրանում է խառնարանից՝ հասնելով 10 հարկանի շենքի բարձրության:
Ոչ հեռու տեղակայված բնակավայրերի բնակիչները չեն տարհանվել, սակայն Կատանիայի օդանավակայանը գիշերը փակվել է: Մի քանի տասնյակ ավիաչվերթներ չեղյալ են հայտարարվել:










































