«Ֆորմուլա-1» ավտոմրցարշավի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի առնվազն 500 երկրպագուներ Բելգիայի Սպա-Ֆրանկորշամ մայրուղում կազմակերպել են երթ՝ ի զորակցություն գերմանացի մրցարշավորդի: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
«Այս երթով մենք՝ Միխայել Շումախերի երկրպագուներս, նրան դրական էներգիա ենք ուղարկում՝ հավատալով և հուսալով, որ նա կկարողանա հաղթել իր կյանքի ամենագլխավոր մրցարշավը: Բացի այդ, մենք ցանկանում ենք աջակցել նրա ընտանիքին և հարազատներին»,- ասել է ակցիայի կազմակերպիչ Հայդի Հենդրիքսը:











































