Մեքսիկայի Պուեբլա նահանգում ավտովթարի հետևանքով մահացել է 9 մարդ, որոնցից 7-ը միանձնուհիներ են: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Ոստիկանության տվյալներով՝ ավտոմեքենան, որում եղել են 2 տղամարդ և միանձնուհիներ, ընկել է 80 մետր խորությամբ անդունդը: Նշվում է, որ երկու միանձնուհիների հաջողվել է ողջ մնալ:
Ողբերգության պատճառները դեռևս հայտնի չեն, դեպքի վայրում աշխատում են դատախազության քննիչները: Հայտնի է միայն, որ քույրերը վերադառնում էին Պուեբլա նահանգում գտնվող իրենց վանք՝ մի քանի օր այլ քաղաքում անցկացնելուց հետո:












































