Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Ավելի շատ հարցեր, քան պատասխաններ. պատմաբանները՝ ԱՊՀ միասնական պատմության դասագրքի մասին

ԱՊՀ երկրների պատմության միասնական դասագիրք ստեղծելու գաղափարը պատմաբաններին իրատեսական ու խոհեմ չի թվում: Պատմաբան Վահրամ Տեր-Մաթևոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կարևոր է իմանալ՝ ինչ նպատակով են այդ դասագրքերը կազմվելու: Ըստ նրա՝ եթե դրանք դառնալու են պարտադիր, ապա բավական անլուրջ տպավորություն են թողնելու:

«Ես հակված չեմ հավատալու, որ դա դառնալու է պարտադիր, իսկ եթե լինելու է էքսպերիմենտալ ինչ-որ բան, ինչու՝ ոչ, նման փորձ կա կուտակված, կարելի է նման բան մտածել, բայց որտե՞ղ է այն օգտագործվելու. եթե բուհերում, ապա դա ծիծաղելի է: Ես ընդհանրապես դեմ եմ, որ բուհերում դասագրքեր լինեն, դրա ժամանակն անցել է, կարող են ձեռնարկներ լինել, բայց ոչ` դասագիրք: Եթե այն դպրոցական դասագիրք է, իհարկե, միանշանակ ես դեմ եմ դրան: Նախ հայտնի չէ` ով է անելու դա, ինչ մեթոդով, ինչ սկզբունքներով, եթե հանկարծ պարտադիր դառնա, բավական խնդրահարույց տարրեր կպարունակի»,- ասաց նա:

Տեր-Մաթևոսյանը հիշեց՝ 2009-2010 թթ. Վրաստանից, Ադրբեջանից և Հայաստանից մեկական պատմաբան մեկտեղվեցին և կազմեցին Հարավային Կովկասի միացյալ պատմությունը, որ այդպես էլ մնաց մի քանի տպաքանակով՝ հեղինակների և նախագիծը ֆինանսավորողների գրադարակներում, այնպես որ՝ շատ զգայուն թեմաներ կան: Վերլուծաբանը նշեց, որ չի պատկերացնում, թե հայ և ադրբեջանցի պատմաբանները ինչպես պետք է շարադրեն համապատասխան պատմությունը, ենթադրենք՝ Հարավային Կովկասի պատմությունը հետխորհրդային ժամանակաշրջանում, բավական զգայուն այլ թեմաներ էլ կան:

Ըստ Տեր-Մաթևոսյանի՝ գիտության մեջ կարելի է համադրել ազգային և քաղաքական թեմաներ, աշխարհաքաղաքական հակասություններ, բայց արդյո՞ք ճիշտ մեթոդաբանություն է կիրառվելու, ունակ գիտնականներ են ներգրավվելու, այսինքն՝ այս նախաձեռնությունը շատ ավելի հարցեր է առաջացնում, քան հարցերի պատասխաններ է տալիս, բայց այն, որ աշխարհում կա նման փորձ, որն էլ շատ դեպքերում օգնել է կոնֆլիկտի հաղթահարման գործում, դա փաստ է:

«Այդուհանդերձ, կրկին ասում եմ՝ նախորդ դեպքերն անհաջողությամբ են պսակվել, ուստի հարց է առաջանում՝ արդյո՞ք այս մեկն էլ չի արժանանա նախորդների ճակատագրին: Գիտեք, պատմագրության մեջ կա նման բան՝ համընդհանուր պատմություն գրելը, որը հերթական՝ միասնական գիտության հիմքերի ձևավորման աղբյուրներից մեկն է: Ես չգիտեմ՝ դրա տակ ինչ է թաքնված, որովհետև նախկինում եղել են նման դասագրքեր, ես խորհրդային դպրոցում սովորել եմ ԽՍՀՄ պատմություն, եթե սա լինելու է երկրորդ ՄՄ կամ ԵՄ պատմություն՝ ռուսական պատմագիտական դպրոցին մոտեցնող մատուցմամբ, ապա այլ են խնդիրները, իսկ եթե դա լինելու է արևմտյան առաջադեմ մեթոդաբանությամբ մշակված պատմության դասագրքեր, դա իր հնարավորություններն ու մսրտահրավերներն է պարունակում, այսինքն՝ ժամանակն անցել է, որ պատմական իրողությունների վերաբերյալ նմանատիպ մոտեցումներով ( այն էլ՝ 21-րդ՝ ինֆորմացիոն դարում), պարտադրվող մեկնաբանություններ լինեն»,- ասաց նա՝ հավելելով, որ մերօրյա աշակերտին կամ ուսանողին չես զարմացնի ոչ մի բանով, մեկտեղված քրեստոմատիա հիշեցնող աշխատությամբ: Դա, ըստ Տեր-Մաթևոսյանի, կարող է ընդամենն ուղղորդող լինել՝ ինչ-որ բանի մասին այլընտրանքային պատկերացում կազմելու համար, բայց խոսել, որ դա կարող է լինել, ասենք, դասացուցակի, դասաժամի պարտադիր մաս, ուղղակի ծիծաղելի է, հատկապես բուհական համակարգում ներառվելու դեպքում: Կարևոր է նաև, թե ով է Հայաստանից ներգրավված լինելու այդ ամեն ինչի մեջ:

Վերլուծաբանը վստահ է՝ պարտադրման փորձ միշտ եղել է, պատմական դեպքերի մեկնաբանությունը խիստ սուբյեկտիվ խնդիր է, այնպես որ, իհարկե, պարտադրանք կլինի, կանվանենք՝ պարտադրանք կամ հրամցնել, կամայական մեկնաբանություն՝ կախված է նրանից, թե եթե Հայաստանը մտնի այդ խմբի մեջ, ինչ մեթոդաբանությամբ է աշխատելու, արդյո՞ք իրենք մանդատ են ունենալու նմանատիպ գրքեր գրելու և այլն: «Դեռ շատ հարցականներ կան, և այստեղ առաջին գործը պետք է լինի խոսել սկզբունքների մասին, կարծում եմ՝ դա առաջին գործն է, որ պետք է արվի այս պահին, եթե որոշում է կայացվում մասնակցել գործընթացին»,- ասաց նա:

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին այս մտահղացումն անիրագործելի է թվում: «Ո՞նց կարող է միասնական դասագիրք լինել 15 պետության համար, ո՞նց կարող են Ուզբեկստանը և Թուրքմենիան, Ռուսաստանը, Հայաստանը և Վրաստանը նույն մտածելակերպը, նույն դասագիրքն ունենալ, չգիտեմ, ես դեմ եմ: Ընդհանրապես միասնական դասագիրք չի էլ կարող ստեղծվել, բացառվում է, չեն կարող նման բան անել, հակասություններ կլինեն, իսկ ամենամեծ հակասությունը կլինի Ուկրաինայի և Ռուսասանի, Ադրբեջանի և Ռուսաստանի, Ղազախստանի ու Ռուսաստանի միջև»,- ասաց նա:

Վիրաբյանը համոզված է՝ ռուսական կողմի այս մտահղացումը կյանքի չի կոչվի, ռուսները հատկապես Վրաստանի հետ ընդհանուր լեզու չեն գտնի: Արխիվի տնօրենի խոսքով՝ Ռուսաստանը դեռ մինչև վերջ չի որոշել միասնական դասագրքի հարցն իր իսկ պետության ներսում, այն մեծ բանավեճերի առարկա է հանդիսանում, ուրեմն ինչպե՞ս կարող է դա լինել այդքան երկրների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում