Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Միգդադը հայտարարել է, որ Դամասկոսի պաշտոնական պատվիրակությունը պատրաստ է քննարկել ցանկացած հարց, բացի երկրի ղեկավարության փոփոխությունից, փոխանցում է РИА «Новости»-ն:
«Բաշար Ասադը կնախագահի այնքան ժամանակ, քանի դեռ Սիրիայի ժողովուրդը այլ բան չի որոշել: Սիրիայի ցանկացած քաղաքացի իրավունք ունի ընտրություններին առաջադրել իր թեկնածությունը: Մենք ընտրությունները սիրիական ճգնաժամի միակ ելքն ենք համարում: Սակայն ոմանք դեմ են դրան»,- ասել է Միկդադը:








































