Ամեն տարի հունվարի վերջին կիրակի օրը համաշխարհային ինտերնետ-համայնքը նշում է Առանց համացանցի միջազգային օրը, որը մարդկանց կոչ է անում գոնե մեկ օր ապրել առանց վիրտուալ տարածքի: Russia2.tv-ն հավաքել է մի քանի փաստ համաշխարհային սարդոստայնի մասին, որոնք կօգնեն հրաժարվել դրա օգտագործումից:
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ համացանցն առաջացնում է ավելի մեծ կախվածություն, քան սեքսը կամ ալկոհոլը: Հետազոտողների տվյալներով՝ 450 միլիոն օգտատեր կախվածություն ունեն համացանցից:
Մասնագետները պնդում են, որ մարդիկ ժամեր շարունակ նայելով հեռուստացույցի, սմարթֆոնի կամ համակարգչի էկրանին, ոչնչացնում են իր անձը: Երեխան չի զգում իրական և վիրտուալ աշխարհների միջև տարբերությունը և երկար ժամանակ անցկացնելով սոցիալական ցանցերում կամ խաղալով առցանց խաղեր՝ կորցնում է իրականության զգացողությունը:
Մի խումբ գիտնականներ վերլուծել են տեղեկատվության և թվային սարքերի դերը և հանգել են սարսափելի եզրահանգման: Նրանք նկարել են ապագա մարդու դիմանկարը՝ ավելի մեծ աչքեր, երկար մատներ, ավելի փոքր ուղեղ, քանի որ մարդը մտածելու, հիշելու, արարելու անհրաժեշտություն չի ունենա:
Հոգեբանների կանխատեսումների համաձայն` տեխնիկայի զարգացումը, համակարգիչների, սմարթֆոնների գների նվազումը կհանգեցնի համաճարակի, որը համեմատելի է ալկոհոլիզմի կամ թմրամոլության հետ:











































