Կանադայի Ուիլյամս-Լեյք քաղաքում ամեն տարի ձյան տեղումները հասնում են 192 սանտիմետրի: Քաղաքի իշխանությունները աղի և ավազի փոխարեն որոշել են օգտագործել բազուկի հյութ` սառած ճանապարհների դեմ պայքարելու համար` հաղորդում է kedem.ru-ն:
Beet 55 անունը կրող էկոլոգիական խառնուրդը պատրաստվում է բազուկի հյութից և աղից, որն իջեցնում է ջրի սառելու ջերմաստիճանը: Բազուկի հյութի օգտագործումը թույլ է տալիս կրճատել աղի քանակը ճանապարհներին: Ի տարբերություն ավազի, որի օգտագործումից հետո ճանապարհները պետք մաքրել, բազկի հյութը թույլ կտա խնայել քաղաքի բյուջեի միջոցները:
Ճանապարհների սառցակալման դեմ պայքարելու համար Ուիլյամ-Լեյքի իշխանություններն օգտագործել են 9000 լ բազուկի հյութ:










































