ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» դաշինքի անդամների հետ այսօր եղել է Եղեգնաձորում։
«Երբ դարձա վարչապետ, քաղաքական ուժերն ինձ գործարք էին առաջարկում՝ աշխատել իրենց հետ, բայց մենք որոշեցինք, որ այդ խորհրդարանը պետք է լուծարվի: Մեր խնդիրն այն է, որ մեր քաղաքացին ունենա այնքան գումար, որ վճարի ջրի, հոսանքի, գազի, տրանսպորտի սակագինը: Մեր տաքսու վարորդները հնարավորություն ունեն վարել և հարկ չմուծել: Մեր երկրում ոչինչ արդար չի բաշխվել: Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն էր իրականացրել և պարզել, որ Արարատյան դաշտում կան սեփական հողեր, որ 1996 թվականից հարկ չեն վճարել»,- նշել է նա:











































