Շվեյցարիայի Լոզան քաղաքի համալսարանի հետազոտողները եզրակացրել են, որ բջջանյութի մեծ պարունակությամբ սննդի օգտագործումը կարող է ասթմայի բուժման մաս լինել, հայտնում է rosbalt.ru-ն:
Հետազոտողների կարծիքով՝ շատ երկրներում ասթմայով հիվանդացության դեպքերի թվի աճը պայմանավորված է մշակված մթերքների մեծաքանակ օգտագործմամբ: Գիտնականները նոր ապացույցներ են գտել, որ աղիներում առկա բակտերիաներն ազդում են իմունային համակարգի վրա:
Փորձերը ցույց են տվել, որ մրգերի, բանջարեղենի և ամբողջական ձավարեղենի մեծ պարունակությամբ դիետաները նպաստում են թոքերում բորբոքման նվազեցմանը, փոխանցում է Likar Info-ն, ինչը, ըստ գիտնականների, փոխելով բակտերիայի տիպը, դրական է ազդում դիմադրողականության վրա:
Բջջանյութի ցածր պարունակությամբ դիետան փորձարարական կրծողներին ավելի խոցելի է դարձրել ասթմայի նկատմամբ:








































