Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավ է իրականացնում Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում:
Կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը իր խոսքում նշեց. «Մենք կոնկրետ պարտավորություն ենք եկել ստանձնելու: Վեցերորդ գումարման խորհրդարանում քաղաքացիների շահերը պետք է պաշտպանենք: Գյողերն ու համայնքները պետք է համաչափ զարգանան: Մենք ունեցել ենք մի իրավիճակ՝ այն համակարգը, որ եղել է, թույլ չի տվել բարձրաձայնած խնդիրները տեղ հասնեն: Ես լավ գիտեմ Լոռու մարզի խնդիրները:»
Մարուքյանի խոսքով՝ Լոռու մարզը արտագաղթով առաջին տեղում է, ինչը ամոթ է:








































