Wednesday, 24 06 2026
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա

Բազում անհայտներով լուր. դպրոցների վարկանիշավորման ծրագիրը դեռ հասկանալի չէ

Հայաստանի կրթական համակարգի բարելավման նպատակով իրականացվել է հանրակրթական դպրոցների վարկանիշավորման պիլոտային ծրագիր, որի փորձնական արդյունքները, ծրագրով ուսումնական հաստատությունների գործունեության որակը պետք է չափագրվի ըստ օբյեկտիվ չափանիշների: Այս համակարգը մշակվել է 2013-ին, իսկ մեթոդաբանությունը դեռ փորձարկվում է:

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դժվարանում է գնահատական տալ իրականացվող այդ ծրագրին: «Թե վարկանիշավորման գործընթացը որքանով է համապատասխանում կարգին, օրենքի պահանջին՝ ես չգիտեմ, որովհետև վարկանիշավորման հետ կապված որևէ փաստաթուղթ չեմ տեսել, հրապարակային գործողություն չի եղել: Կարգը պահանջում էր, որ ամեն տարի մինչև սեպտեմբերի 5-ը (սկսած 2012-ի սեպտեմբերի 1-ից) դպրոցը հրապարակեր իր ներքին գնահատման արդյունքները. այսպիսի գնահատում ես չեմ տեսել ոչ մի տեղ, հետևապես՝ թե այդ ինչ պիլոտային ծրագիր է արել նախարարությունը, որտեղ է արել, որ դպրոցում, ինչ արդյունք է գրանցել՝ ես տեղյակ չեմ, ուստի չեմ կարող գնահատել»,- ասաց նա:

Բախշյանի խոսքով՝ այս գաղափարը նախատեսված է օրենքով, այն ներառված է Հանրակրթության մասին օրենքում, որում գրված է՝ 2012-ի սեպտեմբերից պետք է անցնել վարկանիշավորման գործընթացի: Դրա նպատակը, ըստ Բախշյանի, եղել է դպրոցներում ներքին գնահատման՝ ինքնագնահատական տալու կարողությունը, հմտությունները բարձրացնելը, որպեսզի դպրոցն ինքը կարողանա իրեն գնահատել, ինքնագնահատական տալ՝ ըստ սահմանված չափորոշիչների: Դա թեպետ ենթադրում է նաև մրցակցություն, բայց նաև սեփական կարողությունները, ունեցածը գնահատելու հմտություն:

«Դրա կարիքը մենք շատ ունենք, դա պետական ինքնակառավարվող մարմնին անհրաժեշտ, բայց պակասող գործառույթ է, իսկ մեր դպրոցները, որպես ՊՈԱԿ-ներ, պետք է լինեն ինքնակառավարվող. իսկ ինչքանո՞վ են իրենք իրենց կարողանում կառավարել՝ սա է հարցը:

Արտաքին գնահատումը պիտի կատարի տեսչությունը, Գիտելիքների թեստավորման կենտրոնը: Հիմա ես արտաքին գնահատման արդյունքները եթե ունեմ ձեռքիս տակ (ասենք՝ տեսչությունն իր ստուգումների արդյունքներն է հրապարակում, թեստավորման կենտրոնը՝ իր), ինձ անչափ հետաքրքիր է նաև իմ ներքին գնահատումը, որը ես չունեմ, ես չգիտեմ»,- ասաց նա:

Ըստ Բախշյանի՝ դպրոցների վարկանիշավորման պիլոտային ծրագիրը հայտնի չէ՝ որ դպրոցում է իրականացվում, որ մարզում, ուստի դա բազում անհայտներով մի լուր է, որի մասին ինքը դժվարանում է լավ կամ վատ բան ասել, քանի դեռ անհրաժեշտ տեղեկատվությունը չի հրապարակվել:

Ի պատասխան հարցի՝ այս ծրագրի իրականացման դեպքում արդյոք օբյեկտիվությունը հնարավո՞ր է ապահովել, Բախշյանը ցավով նշեց, որ դժվար է օբյեկտիվության մասին խոսել: «Պարզապես դժվար է խոսել, օբյեկտիվությունը մեր երկրում նույնպես քաղաքականացված հասկացություն է, հետևապես …. Թող հրապարակվի, հետո կտեսնենք»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում