Շախմատի Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը հայտնել է, որ միշտ ֆիզիկական և հոգեբանական լավ վիճակ է պահպանում:
«Ինձ հաջողվեց անցկացնել շատ լավ մրցաշար՝ հաղթելով մի քանի պարտիաներ: Շատ գոհ եմ: Չեմ կարող առանձնացնել հաղթանակներիցս մեկը: Դրանք բոլորն էլ տրվեցին դժվարությամբ:Շատ եմ աշխատում պարտիաներից առաջ: Ինձ միշտ առույգ եմ պահում և գտնվում եմ ֆիզիկական ու հոգեբանական լավ վիճակում»,- հայ գրոսմայստերի խոսքերի մեջբերում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Հավելենք, որ վերջին՝ 11-րդ տուրում Արոնյանը, ով նախավերջին տուրում ապահովեց չեմպիոնի կոչումը, սպիտակներով կխաղա հոլանդացի Լյուկ վան Վելիի հետ:







































