Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի կարծիքով` թիմը հավասարակշռված խաղ է ցուցադրում, ինչն էլ «արքայական ակումբ»-ի լավ արդյունքների գրավականը կդառնա:
«Որպես օրինակ կարող է ծառայել «Գրանադա»-ի դեմ հանդիպումը: Առաջին խաղակեսում մեզ չէր հաջողվում վերադարձնել գնդակն` այն կորցնելուց հետո: Հանդիպման երկրորդ խաղակեսում մենք շտկեցինք իրավիճակը` ավելի հեշտությամբ կազմակերպելով գրոհները:
Ամենակարևորն այս պահին հավասարակշռությունը պահպանելն է: Մենք հիանալի հարձակվում ենք և գերազանց պաշտպանվում: Սկսել ենք ավելի հանգիստ խաղալ: Կշարունակենք պայքարել և լավ արդյունքներ գրանցել, քանի որ թիմի յուրաքանչյուր անդամ ներդնում է իր առավելագույն հնարավորությունները»,- Gaol. com-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:









































