Sunday, 21 06 2026
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ

Հրահանգվել է բանակում չբռնանալ սպաների ու զինվորների ընտրելու իրավունքին․ ՀՀԿ-ական արատավոր բարքերը մնացին հետևո՞ւմ

ՀՀ Սահմանադրությունում հստակ՝ սևով սպիտակի վրա գրված է․ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են:

Պաշտպանության մասին ՀՀ օրենքի եզրափակիչ դրույթում ամրագրված է՝ Զինված ուժերում և այլ զորքերում կուuակցությունների, միավորումների ու արհեստակցական միությունների ստեղծումը, ինչպես նաև զորամաuերի, զինվորական կազմակերպությունների, ռազմաուuումնական հաuտատությունների տարածքում կուuակցական քարոզչությունն արգելվում են:

Տարիներ շարունակ երկրի բարձրագույն օրենքն ու մյուս օրենքները ոտնահարվել են, բանակը ներքաշվել ու պարտադրված մասնակցություն է ունեցել քաղաքական գործընթացներում։ Համապետական բոլոր ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն օգտագործել է պետական լծակները՝ բանակում կուսակցական քարոզչություն անելով, ստիպելով սպաներին ու զինվորներին ընտրել Հանրապետականին։

Պաշտպանության նախարարներն անձամբ էին կոստյումով այցելում զորամասեր ու, կոպիտ ասած, կուսակցական հանրահավաքներ անցկացնում։ Հայաստանում ու Արցախում զորամասերի հրամանատարական կազմը ընտրությունների նախաշեմին մշտապես հրահանգներ էր ստանում, որը փոխանցվում էր սպաներին։ Անգամ զինծառայողների հանգստի ժամին, հեռուստացույց դիտելիս արգելվում էր այլ կուսակցության նախընտրական հոլովակների ցուցադրումը։ Քաղաքական պրոցեսներում բանակի ներքաշման ամենադժբախտ օրինակը Մարտի 1-ն է։ Սակայն դա առանձին թեմա է։

Վերադառնալով բանակում կուսակցական քարոզչությանը, պետք է նշենք, որ այս արտահերթ խորհրդարանական ընտրություններն էապես տարբերվելու են նախորդներից ոչ միայն լեգիտիմությամբ, ազատ, արդար ու թափանցիկությամբ, այլև՝ բանակում կուսակցական քարոզի բացակայությամբ։

Ինչպես «Առաջին լրատվական»-ը տեղեկացավ, նախարար Դավիթ Տոնոյանը հրահանգել է Հայաստանի ու Արցախի զորամասերում չբռնանալ սպաների ու զինվորների իրավունքին, թույլ տալ սեփական որոշումով քվեարկել այս կամ այն կուսակցության կամ դաշինքի օգտին։ Անգամ սպաներին ասվել է, եթե քվեարկության ժամին իրենք տանն են, չգնան տեղամաս, չթելադրեն զինվորներին՝ ում ընտրել, կամ թեկուզ անուղղակի ազդեցություն չունենան զինվորների ընտրության վրա։

Իսկ նախկինում այդ երևույթը շատ ցցուն էր։ Զինվորները սպաներից, սպաները զորամասի հրամանատարներից, զորամասի հրամանատարները նախարարի կամ Գլխավոր շտաբից ուղիղ հրահանգ էին ստանում աշխատել ՀՀԿ-ի օգտին։ Անգամ զորամասի ծառայողների թվաքանակով ստուգվում էր՝ արդյո՞ք բոլորը կողմ են քվեարկել ՀՀԿ-ին, թե՞ ոչ։ Ով էլ կողմ չէր քվեարկում, հետագա ծառայությունը շատ ծանր էր դառնում։

Տարբեր զորամասերի զինծառայողներն ու սպաները մեզ հետ զրույցում ևս փաստեցին, որ այս անգամ զորամասերում կուսակցական քարոզչություն չի իրականացվում, իրենք ցանկության դեպքում կմասնակցեն կամ չեն մասնակցի ընտրությանը։ Անգամ հեռուստացույցով հնարավորություն է տրվում նախընտրական քարոզարշավին հետևել ու կողմնորոշվել ընտրության հարցում։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին չի մասնակցի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Զինված ուժերը պետք է բոլոր քաղաքական գործընթացներից դուրս լինեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում