ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է այն մասին, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը զբաղվում է նաև տնտեսական լրտեսությամբ:
«Եթե, օրինակ, Siemens ընկերությունը տեղեկություն ունի, որը կապված չէ ազգային անվտանգության հարցերի հետ, որը, սակայն, ԱՄՆ-ը կարող է օգտագործել ազգային շահերի շրջանակներում, նրանք նաև դա են օգտագործում»,- Սնուդենի խոսքերը մեջբերում է Deutsche Welle-ը:
Հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցն ընդգծել է, որ ինքն այլևս գաղտնի նյութեր չունի: Ամեն ինչ նա արդեն փոխանցել է ընտրյալ լրագրողներին: Դրանով հանդերձ` Սնոուդենն այժմ չի կարողանա ազդել ԶԼՄ-ներում գաղտնի տեղեկությունների հրապարակման վրա:










































