Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իսպանիայի Լա Լիգայի 21-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Գրանադա»-ի դարպասը:
Այսպիսով` «Արքայական ակումբ»-ը 7-րդ խաղում անընդմեջ սեփական դարպասը պահեց անառիկ: Թիմը նման ցուցանիշ վերջին անգամ գրանցել էր 1994/95թթ մրցաշրջանում:
Այդ հաղթանակից հետո «Ռեալ»-ը 53 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Բարսելոնա»-ն և «Ատլետիկո»-ն, որոնք ունեն 51-ական միավոր, 21-րդ տուրի իրենց հանդիպումները դեռ չեն անցկացրել:
Հիշեցնենք, որ «Գրանադա»-ի հետ խաղում խփած գնդակով աչքի ընկավ Քրիշտիանու Ռոնալդուն: Նա Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 22-րդ գոլը գրանցեց իր անվան դիմաց:










































