Սև ձկնկիթի ֆրանսիացի հայտնի արտադրող հայազգի Արմեն Պետրոսյանը 2014թ. սկզբին մարդկանց հնարավորություն է ընձեռել ձեռք բերել սև ձկնկիթի 10 կգ կշռող տարա: 10- կիլոգրամանոց տարան ստացել է «Իվան Ահեղ» անվանումը: Գինը չի հրապարակվում, սակայն հաշվի առնելով, որ Petrossian ձկնկիթի փոքրիկ տարան արժե 90-490 եվրո, ապա գինը կլինի աստղաբաշխական:
Չնայած դրան՝ «Իվան Ահեղն» արդեն մի քանի պատվերներ ունի, որոնք մասնավոր ինքնաթիռով անմիջապես հասցվել են պատվիրատուներին: Նրանք, ովքեր չեն կարող ձեռք բերել 10-կիլոգրամանոց տարան, արտադրողն առաջարկում է 5-կիլոգրամանոց «Եկատերինա Մեծը» և 2.5-կիլոգրամանոց «Ալեքսանդր Ազատարարը»:











































