Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը Գեղարքունիքի մարզում է շարունակել: Մարտունիում քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից մեկը, դիմելով ԱԺ պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանին, ասաց․ «Կյանքը ցույց է տվել, որ ոչ ոք այստեղ չի կարող ասել՝ երբ ես լինեմ պատգամավոր, քո հացը կկտրեմ, քո թոշակը կկտրեմ․․․ Բնական է՝ բոլորն էլ լավ բառեր են ասում, բուկլետներ են բաժանում, սարեր են խոստանում, ու դրանով՝ հաջողություն։ Մենք պատգամավոր ենք ընտրել, որը հինգ տարվա մեջ նույնիսկ մի անգամ չի բարևում։ Երբ գալիս է ընտրությունների ժամանակը, նոր գալիս ասում է՝ ո՞նց ես։ Եղբայր, հինգ տարի դու ինձ չտեսար, նոր ես գալիս ասում՝ ոնց ես։ ՀՀԿ-ն մարտունեցիների համար այնքան վերք է թողել, որ աճել են դագաղի խանութները՝ նույնիսկ դագաղի արտադրամաս են ստեղծել, ինչպես նաև դեղատների թիվն է աճել»։
Էդմոն Մարուքյանը, ի պատասխան ելույթ ունեցող մարտունեցու, ասաց․ «Մեկուկես տարի առաջ եկել այստեղ կանգնել ենք ու ասել, որ ելք կա, իսկ այ այնտեղից ասում էին՝ ելք չկա։ Բայց վերջին հաշվով ի՞նչ եղավ՝ 7,8 տոկոս ձայն ստացանք ։
Էդմոն Մարուքյանը նաև հավելեց․ «Մեր թիմում մարդիկ են, որոնք իրենց ոլորտներում հաջողության են հասել, և էդ գիտելիքը, փորձը, հմտությունը գնում ենք ներդնենք մեր պետության կարիքները հոգալու, երկիրը զարգացնելու համար»։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։






































