Saturday, 20 06 2026
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է

Որտե՞ղ է փնտրում Շարմազանովը Փաշինյանի «վկաներին», կամ՝ ՀՀԿ-ի «քաղաքական դամբուլիզմը»

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան եթերում Նիկոլ Փաշինյանի «այլ կուսակցությունից վկաներին» խորհուրդ տվեց չմիջամտել իրենց ու վարչապետի հակադրությանը։ «Մեր գաղափարական պայքարը Փաշինյանի և նրա թիմի հետ է, կոնկրետ Փաշինյանի, և խորհուրդ կտամ մյուսներին ոտքի տակ չընկնել, իմ պայքարը իրենց քաղաքական պապայի հետ է, իրենց քաղաքական կուռքի հետ է, ոչ թե օրը վեց անգամ կարծիք փոխող որոշ քաղաքական դամբուլիզմի ներկայացուցիչների հետ, այնպես որ՝ չփորձեք գնահատականներ հնչեցնել ՀՀԿ-ի վերաբերյալ, մոռացե՞լ եք՝ ոնց էիք հերթ կանգնում ՀՀԿ-ի դռների տակ»,- ասել է նա:

Երեկ ՀՀԿ-ին Փաշինյանի «բոքսի տանձիկի» հետ համեմատել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ու Շարմազանովի խոսքն ըստ ամենայնի հասցեագրված էր հենց նրան։

Առաջին անգամ չէ, որ ՀՀԿ գործիչները դիմում են այս էժանագին ու պարզունակ հնարքին՝ խեղաթյուրելով իրականությունը։ Հիմա, ըստ երևույթին, ճիշտ ժամանակն է կատարելու մի քանի սկզբունքային արձանագրումներ։

Գլոբալ հարթության վրա ու նաև այս ընտրարշավում Նիկոլ Փաշինյանի ու ՀՀԿ-ի միջև հակադրություն չկա, ու դրա համար առկա են երկու շատ լուրջ պատճառներ։ Նախ՝ նրանք համազոր մրցակիցներ չեն, եթե հաշվի առնենք, որ քաղաքական հավակնությունների ձևակերպման հիմքը հասարակական վստահության ռեսուրսն է։ Երկրորդ՝ ՀՀԿ-ին միայն թվում է, թե նա քաղաքական կամ ընտրական այս գործընթացի մասնակից է, որովհետև մրցակից չէ ոչ միայն ակնհայտ ֆավորիտի, այլև նույնիսկ մյուս՝ համեմատաբար թույլ մասնակիցների համար։ Սերժ Սարգսյանի թիմն այս ընտրապայքարում միակն է, որ, տիրապետելով ահռելի ֆինանսական ու քարոզչական միջոցների, խուսափում է հասարակության հետ շփումներից՝ վերջինիս կողմից բացահայտ արհամարհանքի հետևանքով։ Քաղաքական ուժերի հզորության գնահատման միակ չափանիշը ոչ թե սեփական կարծիքն է կամ նույնիսկ կենսագրությունը, այլ հասարակության վստահության մանդատը։

Այս իմաստով ՀՀԿ-ն ընտրությունները տանուլ է տվել դեկտեմբերի 9-ից շատ ավելի վաղ՝ խույս տալով հասարակությունից։ Եթե Շարմազանովն ու ՀՀԿ մյուս գործիչները ցանկություն ունեն իրականում տեղեկանալու ՀՀԿ հնարավորությունների մասին, ապա կարող են դուրս գալ փողոց. հավատացնում ենք՝ նույնիսկ հարցախույզի անհրաժեշտւթյուն չի լինի, որովհետև մարդիկ առանց վարանելու իրենց վերաբերմունքն ակնհայտորեն ցույց կտան։

Եթե Նիկոլ Փաշինյանն իր քարոզարշավի առյուծի բաժինը նվիրում է ՀՀԿ-ին, դա ոչ թե վերջինիս արժանիքն է, այլ հեղափոխության թիմի ինստիտուցիոնալ թուլության դրսևորումը, այն բանի հետևանքը, որ ՀՀԿ-ն իսկապես «բոքսի տանձիկ» է, որի հաշվին հեշտ է հասարակություն կոնսոլիդացնելը։

ՀՀԿ-ն այս քարոզարշավին մասնակցում է ակնհայտ սաբոտաժի նպատակով, մի կողմից՝ ընտրությունների լեգիտիմության վրա ստվեր գցելու նպատակով, ինչի դրսևորումն են այս կուսակցության «մտահոգիչ» հայտարարությունները, մյուս կողմից՝ դեմոկրատական ընդդիմության ձևավորման հեռանկարը չեղարկելու նպատակով՝ քաջ գիտակցելով, որ իրական այլընտրանքի գոյությունը վերջնականապես լուսանցք կմղի հին համակարգի ներկայացուցիչներին՝ իրենց ռևանշիստական նկրտումներով։

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի դռանը հերթ կանգնողներին, ապա թերևս Շարմազանովը նրանց պետք է փնտրի այլ ցուցակներում, նաև՝ ինչքան էլ ցավալի է, այսօրվա իշխանության, որովհետև «հերթ կանգնող» տեսակը միշտ վազում է «տաքուկ անկյուններ»՝ հետևողական պայքարով իր տեղը քաղաքական դաշտում գտնելու փոխարեն։

Եվ առհասարակ՝ ժամանակն է, որպեսզի ՀՀԿ-ն վերադառնա ադեկվատության հարթություն՝ առաջիկա ընտրություններում գոնե իր գրասենյակների աշխատակիցների քվեները չկորցնելու նպատակով։ Սեփական գրասենյակները միակ տեղն են, որտեղ այս կուսակցության թեկնածուները կարողանում են իրականացնել իրենց «մոխրագույն» քարոզարշավը, ու եթե նույնիսկ իրենց կուսակցության գրասենյակներում քվեներ չստանան, դա իսկապես կլինի «քաղաքական դամբուլիզմի» դրսևորում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում