Մեծ Բրիտանիայում երկու մարդ դատապարտվել է ազատազրկման Twitter սոցիալական կայքի միջոցով ֆեմինիստական շարժման ակտիվիստին ուղղված սպառնալիքների համար` հաղորդում է BBC-ն:
Քերոլայն Կրիադո-Պերեսը հաջող քարոզարշավ է սկսել բրիտանական թղթադրամների վրա կնոջ դիմանկար պատկերելու ուղղությամբ, ինչից հետո սկսել է սպառնալից թվիթներ ստանալ, որ իրեն կբռնաբարեն և կսպանեն:
Ոստիկանությանը հաջողվել է պարզել, որ թվիթների հեղինակները եղել են Իզաբելա Սորլին և Ջոն Նիմոն, որոնք արդյունքում դատապարտվել են երկու և երեք ամիս ազատազրկման:
Նշենք, որ Կրիադո-Պերեսի արշավը հաջող ավարտ է ունեցել. նրա շնորհիվ թողարկվել է 10 ֆունտանոց թղթադրամ` անգլիացի գրող Ջեյն Օսթինի դիմանկարով:







































