«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Ռիո Ֆերդինանդն ամռանը կփոխի ակումբային գրանցումը:
The Mirror-ը հայտնել է, որ 35-ամյա անգլիացին հանդես կգա MLS ակումբներից մեկում: Նրա ծառայություններով հետաքրքրված են մի քանի թիմեր, իսկ մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակ կունենա, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ նրա պայմանագրի ժամկետը կավարտվի:
Տեղեկությունների համաձայն` Ֆերդինանդն արդեն հայտնել է իր ծրագրերի մասին մտերիմներին և ընկերներին:








































