Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կհեռացնի այն բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր պատրաստել են ԵՄ-ի հետ Կիևի Ասոցացման համաձայնագիրը:Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Նրանք չեն աշխատի, նրանց չի կարելի վստահել: Նրանք պատրաստել են, կարելի է ասել, գերեզման մեզ համար»,- ասել է Յանուկովիչն ուրբաթ եկեղեցական առաջնորդների և կրոնական կազմակերպությունների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ:
Յանուկովիչի խոսքով՝ այդ պաշտոնյաները չեն վերլուծել Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետևանքները, խորհրդակցություններ չեն անցկացրել ուկրաինացի արտադրողների հետ: Յանուկովիչի խոսքով՝ այլ փորձագետներ ու պաշտոնյաներ, ովքեր «գլուխ» ունեն, իրեն հուշել են ստորագրման դեպքում հնարավոր խնդիրների մասին, որից հետո գործընթացը դադարել է:
Նա ոչ մի անուն չի նշել:







































