«Интерфакс»-ը տեղեկացնում է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը տեղի կունենա Հայաստանում 2019 թվականի ամռանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ կառավարության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։
«Ցանկանում նշել, որ Հայաստանը պատրաստ է ամռանը Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական հանդիպման ընդունմանը», – Մինսկում կայացած միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ասել է Միրզոյանը:
«Մենք ձեզ բոլորիդ սպասում ենք Հայաստանում և ուրախ կլինենք բոլոր ջանքերը գործադրել նիստի հաջող անցկացման համար», – հավելել է Միրզոյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը 2019 թվականին Եվրասիական տնտեսական միության աշխատանքային մարմինների աշխատանքի նախագահողն է:







































