Thursday, 11 06 2026
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին

Թե ինչպես «Գելլափը» փորձեց «ուտել» «Լուսավոր Հայաստանի» ձայները

«Գելափ ինթերնեյշնըլ ասոցիացիայի» (Gallup International Аssociation) Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» (MPG) ընկերությունը նոյեմբերի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում քվեարկելու իրավունք ունեցող 1111 անձանց շրջանում հարցում է անցկացրել, ըստ որի արդյունքների, դեկտեմբերի 9-ի արտահերթ ԱԺ ընտրություններում քաղաքացիները հետևյալ կերպ են պատրաստվում տալ իրենց քվեն․

  • «Իմ քայլը» դաշինք՝ 68,3%
  • «Բարգավաճ Հայաստան»՝ 6,7%
  • ՀՀԿ՝ 1,5%
  • «Լուսավոր Հայաստան»՝ 1,2%
  • ՀՅԴ՝ 1%
  • «Սասնա Ծռեր»՝ 0,9%
  • «Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ»՝ 0,3%
  • «Մենք» դաշինք՝ 0,3%
  • «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական»՝ 0,2%
  • «Օրինաց երկիր»՝ 0,1%
  • «Ազգային առաջընթաց»՝ 0%

Օրերս հրապարակվեց նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute) կողմից հոկտեմբերի 9-ից 29-ը ընկած ժամանակահատվածում կատարված նմանատիպ հարցումը։ Այն անցկացվել է 967 հավանական ընտրողների (likely voters) շրջանում և հետևյալ արդյունքն է գրանցելլ՝

  • «Քաղաքացիական Պայմանագիր»՝ 67%
  • «Լուսավոր Հայաստան»՝ 10%
  • «Բարգավաճ Հայաստան»՝ 9%
  • «Սասնա Ծռեր»՝ 3%
  • ՀՀԿ՝ 2%
  • ՀՅԴ՝ 2%
  • «Հանրապետություն»՝ 1%
  • «Երկիր Ծիրանի»՝ 1%
  • «Ժառանգութուն»՝ <1%
  • «Ազատ դեմոկրատներ»՝ <1%

Կարևոր է նշել, որ այս հարցումները կատարվել են մոտ մեկ ամիս տարբերությամբ։ Երկրորդ հարցումը, մասնավորպես, արվել էր այն ժամանակ, երբ շատ կուսակցություններ դեռ չէին հաստատել իրենց մասնակցությունն ընտրություններին (մասնակից կուսակցությունների և դաշինքների վերջնական ցուցակը հայտնի դարձավ միայն նոյեմբերի 14-ին):

Այնուամենայնիվ, ուշադրություն է գրավում այն, որ որոշ քաղաքական ուժերի ցուցանիշների միջև առկա է կասկածելի տարբերություն: Հատկապես ակնառու է «Լուսավոր Հայաստանի» տոկոսների տարբերությունը՝ 10% (IRI) և 1,2% (MPG)։ Տեսականորեն, իհարկե, հնարավոր է, որ «Լուսավոր Հայաստանի» վարկանիշը մեկ ամսում էականորեն նվազեր։ Սակայն, եթե հարցը դիտարկում ենք ներքաղաքական իրական գործընթացների լույսի ներքո, ապա այս մեկ ամսվա ընթացքում չեն եղել այս կուսակցության հետ կապված այնպիսի էական զարգացումներ, որոնք կարող էին ազդել նրա վարկանիշի վրա։

Հատկանշական է նաև, որ Gallup-ի հարցման երեք առաջատարներն են «Իմ քայլը», ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն։ Այսինքն, սրանք են այն կուսակցությունները/դաշինքները, որոնք կանցնեն ԱԺ, քանի որ, ըստ գործող Ընտրական օրենսգրքի, նույնիսկ եթե միայն 1 ուժ է անցողիկ շեմը հաղթահարել (5% կուսակցությունների և 7% դաշինքների համար), ԱԺ-ում պետք է լինեն 3 կուսակցություններ/դաշինքներ։ Ըստ IRI-ի հարցման, սակայն, Հանրապետական կուսակցությունը ոչ միայն «անցումային» երրորդ տեղում չէ՝ իր 2%-ով, այլ նրանից առաջ են գտնվում և՛ «Լուսավոր Հայաստանը» (10%), և՛ «Սասնա Ծռերը» (3%)։

«Փաստերի ստուգման հարթակը» անդրադարձել էր «Գելափ ինթերնեյշնըլ ասոցիացիային» դեռ սեպտեմբերին։ Այս կազմակերպությունը բազմիցս քննադատվել էր հայաստանյան նախկին ընդդիմադիրների կողմից։ Օրինակ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, որն այժմ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է, 2015թ․-ին խիստ քննադատում էր նրանց հարցումը սահմանադրական փոփոխությունների շուրջ և անվանում այդ կազմակերպությունը «ֆեյք»՝ պնդելով, որ նրանք կեղծ հարցումներ են կազմակերպում աշխարհի տարբեր մասերում։ «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն էլ ժամանակին այս կազմակերպությունն անվանել էր նախկին իշխանությունների «դուստր ձեռնարկություն»։ Ընդդիմադիր մամուլը ևս Հայաստանում իրականացրած նրանց  հարցումները բազմիցս կասկածի տակ է դրել։

«Գելափ ինթերնեյշնըլ ասոցիացիա» կազմակերպությունը հաճախ մարդկանց թյուրիմացության մեջ է գցում իր անվան պատճառով: Աշխարհում հայտի են երկու ընկերություն նմանատիպ անվանումով։ Ավելի հայտնի է ԱՄՆ-ում գրանցված Gallup, Inc-ը, որը համարվում է սոցիոլոգիական հարցումներ անող ամենավստահելի ընկերություններից մեկն աշխարհում։ Ինչ վերաբերվում է Gallup International Аssociation-ին, ապա այն գրանցված է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում։ Սա, փաստացի, ոչ թե ընկերություն է, այլ ասոցիացիա (ցանց), որի անդամ են տարբեր երկրներում գործող եւ մարքեթինգային հետազոտություններ իրականացնող ընկերություններ։ Հայաստանում այն գործակցում է MPG LLC (Marketing Professional Group)` «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի (https://gallup.am/) հետ` 2011 թվականից։ MPG-ն, իր հերթին, պատկանում է «Մարքեթինգի Հայկական Ասոցիացիա» ՀԿ-ին։ Ե՛վ ՀԿ-ի, և՛ ՍՊԸ-ի ղեկավար է հանդիսանում Արամ Նավասարդյանը։

Որոշ երկրներում «Gallup International Аssociation»-ի գործընկեր կազմակերպությունները պարտավորված են նշել, որ իրենք կապ չունեն ամերիկյան Gallup, Inc․-ի հետ, օրինակ, Պակիստանում։

Հայաստանում, սակայն, այդպիսի պարտավորություն սահմանված չէ և MPG-ն շարունակում է մարդկանց թյուրիմացության մեջ գցել «Gallup» անունով:

Հովհաննես Նազարեթյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում