Հռոմի պապը 2015 թ. ԱՄՆ կայցելի: Ուրբաթ օրն այս մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով Վատիկանի աղբյուրներին:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վատիկան կայցելի մարտի 27-ին:
Ինչպես հաղորդում է Սպիտակ տունը՝ նախագահը հուսով է Պապի հետ քննարկել աղքատությանը և սոցիալական անհավասարությանը վերաբերող հարցեր:












































