Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Մոտենում է պահանջների շրջանը․ Փաշինյանի և իր թիմի նկատմամբ քննադատությունները կշատանան

Ի՞նչ ուղերձներ էր պարունակում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած համաերևանյան երթը՝ հաշվի առնելով այն, որ հակադիր կարծիքներ հնչեցին, «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ ՄԱՀՀԻ-ի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը նշեց. «Հակառակորդներն ուզում էին տեսնել երթի տապալում, կողմանկիցներն էլ միգուցե ուզում էին երթում տեսնել 100 տոկոսանոց աջակցություն: Հասարակությունը փորձում է հասկանալ իրեն ուղղված ուղերձները: Կարծում եմ՝ քայլերթի հետ մեծ հույսեր կապել պետք չէր, և առավել ևս քայլերթի սակավամարդությունից շատ տխրել պետք չէ, որովհետև ժողովուրդը փողոց է դուրս գալիս միայն կրիտիկական պահերին, երբ որ վտանգ է զգում… Շատ իմաստավորված չէր երթը, քաղաքական իմաստ չկար, այն առումով, որ դրանից ինչ-որ բան չպետք է փոխվեր: Փաշինյանին կամ հեղափոխությանն աջակցելու մեսիջ չկար, և միանգամայն սպասելի էր, որ ժողովուրդը, նաև հաշվի առնելով եղանակային վատ պայմանները, երթին ակտիվորեն չմասնակցեց»:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ անշուշտ, ոգևորություններն աստիճանաբար անկում են ապրելու և գալու է արդյունքներ պահանջելու շրջան. «Անհրաժեշտ էր կարճաժամկետ արդյունքների մասին մտածել, կառավարության համար 6-7 ամիսը փորձաշրջան էր, բայց այդպես չպետք է լիներ: «Իմ քայլը» դաշինքի վարկանիշն ամենաբարձրն է՝ իր մրցակիցների համեմատությամբ, բայց միտումներ կան վերադառնալու ստանդարտ կյանքի վիճակին՝ մարդիկ պահանջելու են արդյուքներ»:

«Անհրաժեշտ է կառավարել նաև ակնկալիքները, դա ոչ պակաս կարևոր է, քան արդյունքեր տալը»,- ընդգծեց քաղաքագետը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում