Հարավաֆրիկյան նախկին ֆուտբոլիստ Մայք Մանգենան ձերբակալվել է՝ իր ֆերմայում նարկոլաբորատորիա ստեղծելու համար, հաղորդում է Սովետական սպորտը:
The South African-ի տվյալներով, 60-ամյա Մանգենան, որը հայտնի է «Ուոթֆորդ» և «Քայզեր Չիֆս» ֆուտբոլային ակումբներից, լաբորատորիան հայտնաբերելուց հետո հանձնվել է ոստիկանությանը:
Հետագայում նախկին ֆուտբոլիստը ազատ էր արձակվել, իսկ նրա երկու հարազատները մնացել էին կալանքի տակ:
Տեղական օրենքներով, թմրանյութեր պահելու համար, Մանգենային 15 տարվա ազատազրկում է սպառնում:







































