Վրաստանի պատիժների իրականացման և իրավական օգնության նախարարության շենքի մոտ այսօր տեղի ունեցած ակցիայի ժամանակ մասնակցիները մարդու մատ են բերել իրենց հետ: Նրանք պնդել են, որ իր իրավունքները պաշտպանել պահանջող կալանավորը կտրել է սեփական մատը: Այս մասին հաղորդում է Interafx-ը:
Ռուսթավիի 6-րդ բանտում գտնվող կալանավոր Ջաբա Սոպրոմաձեն ի նշան բողոքի մի քանի օր առաջ կտրել է իր մատը: Կալանավորը պահանջում է իրեն մեկ այլ բանտ տեղափոխել, սակայն նրան մերժում են:
«Մենք պահանջում ենք, որ պաշտպանվեն կալանավորի բոլոր իրավունքները»,- ակցիայի ժամանակ հայտարարել է «Երիտասարդ իրավապաշտպանների ասոցիացիա»-ի նախագահ Ալեքսանդր Կոբաիձեն: Նա նաև նշել է, որ նախարարությունը պետք է իրականացնի կալանավորի պահանջները, և իրավապաշտպանները համաձայն են նրա հետ:










































