Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային մեղադրվում է փողերի լվացման համար, հաղորդում է Ռիա Նովոստին:
Նախկին նախագահը մեղադրվում է բրազիլական ARG ընկերության և Գվինեայի իշխանությունների միջև միջնորդ հանդիսանալու համար՝ այդ երկրում բրազիլական ընկերության գործունեության համար թույլտվության տրամադրման նպատակով ստացված անօրինական փողերի լվացման համար:
![]()
Լուլա դա Սիլվայի փաստաբաններն առաջադրված մեղադրանքը անհիմն են համարում՝ դրանք համարելով «օրենքի գերակայության հանդեպ հերթական հարված»:
Բրազիլիայի նախկին նախագահը այս տարվա հունվարին դատապարտվել է 12 տարի և 1 ամսվա ազատազրկման՝ կոռուպցիոն գործարքներ իրականացնելու համար:









































