Թուրքական «Գալաթասարայ»-ի հարձակվող Դիդյե Դրոգբան պատմել է իր չիրականացած երազանքներից մեկի մասին:
«Ես արդեն 35 տարեկան եմ, ժամանակն է սկսել ամփոփել իմ ֆուտբոլային կարիերան: Այն բավականին երկարատև է ու իրադարձություններով լի: Ինձ առանձնակի ուրախացնում է այն փաստը, որ այդ կարիերան դեռևս շարունակվում է, թեև ընթացքում նաև այլ որոշումներ կայացնելու հնարավորություններ են եղել: Կարող եմ ասել, որ գրեթե ոչնչի համար չեմ զղջում: Ես խաղացել եմ լավ թիմերում, նվաճել տիտղոսներ, շրջապատված եմ եղել ուժեղ ֆուտբոլիստներով:
Ափսոսում եմ միայն նրա համար, որ չհաջողվեց Քրիշտիանու Ռոնալդուի հետ խաղալ միևնույն թիմում: Նրան համարում եմ իմ հիշողության մեջ լավագույն ֆուտբոլիստը: Մեր զույգն առնվազն հետաքրքիր կլիներ»,- Դրոգբայի խոսքերը մեջբերում է Global Sports-ը:







































