This Morning առավոտյան ամենօրյա շոուի հյուրը, որը ցուցադրվում է բրիտանական ITV հեռուստաալիքով, ոմն Աննի Հոուքինս Թերներն է, որն ունի աշխարհի ամենամեծ կրծքերը: Նա հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, իսկ առավոտյան հաղորդման ժամանակ հեռուստադիտողների հետ կիսվել է իր պատմությունով:
Հոուքինս Թերները հենց փոքրուց շատ արագ է սկսել աճել, իսկ նրա բարեմասնություններն արդեն պատանեկությունից լուրջ խնդիրներ են առաջացրել նրա համար, քանի որ ամաչել է դուրս գալ փողոց՝ վախենալով հարևանների, ընկերների կատակներից:
Ամուսնությունից հետո այդ բարեմասնությունները դարձել են գումար աշխատելու միջոց: Ամուսնու պնդմամբ նա իր կրծքերը սկսել է ցուցադրել մեծերի համար նախատեսված կայքերում և հիմա շատ գոհ է ստեղծված հանգամանքներից: Նա ոչ մի բան չի ցանկանում փոխել իր կյանքում, ավելին՝ զարմանում է, երբ իրեն հարցնում են պլաստիկ վիրահատության ենթարկվելու մասին: