Բրիտանացի Քալում Անդերվուդը ԱՄՆ գործուղման ժամանակ երկու մետր երկարությամբ փափուկ խաղալիք է գնել՝ պոկեմոն Սնորլաքսին: Սակայն դրա՝ Նյուքասլ առաքումը տղամարդու համար իսկական գլխացավանք է դարձել, գրում է ChronicleLive-ը: Տղամարդն անգամ ցանկացել է խաղալիքը կտրատած Մեծ Բրիտանիա հասցնել, քանի որ ինքնաթիռով տեղափոխելիս նա պետք է երկու տոմս գներ:
31-ամյա մշակող Անդերվուրդը պոկեմոնին գնել է 150 ֆունտ սթեռլինգով: Սակայն պարզվել է, որ Մեծ Բրիտանիա դրա առաքումը հազար ֆունտ արժե: Բրիտանացու խոսքով՝ ինքը ալկոհոլ էր խմել, սակայ չէր հարբել, իսկ պոկեմոնին գնել է՝ ցանկանալով զվարճանալ:
Երկար մտածելուց հետո Անդերվուրդը Սնորլաքսին տուփի մեջ է դրել և ինքնաթիռի ուղեբեռի բաժին հանձնել: Տուփը կորել է Դալասի օդանավակայանում, իսկ անվտանգության աշխատակիցները բազմիցս ստուգել են այն: Վերջինները վստահ էին, որ դրանում արգելված նյութեր են եղել:











































