Աուդիտորական Deloitte ընկերության տվյալներով՝ Մադրիդի «Ռեալ»-ն 9-րդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաեկամտաբեր ակումբ՝ օրացույցային տարվա կտրվածքով:
Նախորդ տարվա ընթացքում «Ռեալ»-ի եկամուտը կազմել է 518.9 մլն եվրո, ինչը 1.2%-ով գերազանցել է 2012թ. ցուցանիշը: 119 մլն եվրո ստացվել է տոմսերի վաճառքից, 188.3՝ խաղերի հեռուստահեռարձակումների իրավունքների վաճառքից, 206.6 մլն՝ գովազդային պայմանագրերից, հովանավորներից և ակումբային իրերի վաճառքից:
5-րդ տարին անընդմեջ այդ ցուցանիշով երկրորդ տեղը զբաղեցնում է կատալոնական «Բարսելոնա»-ն:
Ցանկի առաջին 20 ակումբների թվում 6-ը ներկայացնում են Անգլիան, 4-ական՝ Գերմանիան և Իտալիան, 3-ը՝ Իսպանիան, 2-ը՝ Թուրքիան և 1-ը՝ Ֆրանսիան:
![]()










































