Ֆրանսիացի ծրագրավորող Բենջամին Նետերը Instagram սոցցանցի լուսանկարների միջոցով ստեղծել է ուղեցույց, որը թույլ է տալիս ուղիղ դիտարկիչից ուսումնասիրել աշխարհի տեսարժան վայրերը: Նրա խոսքով՝ ստացված վեբ-հավելվածն այնքան գրավիչ է ստացվել, որ այցելուները կայքում անցկացնում են միջինը 13 րոպե:
Somewhere կայքի լուսանկարները վերցվում են ֆոտոծառայությունից, վայրերի նկարագրությունները՝ WikiPedia-ից, իսկ քարտեզի վրա նշագրումը՝ Google Maps-ից: Այս մասին հայտնում է TechCrunch տեխնոբլոգը:
Դուր եկած հուշարձանի, տաճարի, թանգարանի և այգու լուսանկարներով կարելի է կիսվել Twitter-ում կամ Facebook-ում:
Նետերը հավելել է, որ Instagram-ի լուսանկարների արխիվն այնքան մեծ է, որ թույլ է տալիս հետաքրքիր վիճակագրություն ստանալ: Կարելի է, օրինակ, իմանալ, թե որ վայրերն են առավել մեծ ժողովրդականություն վայելել զբոսաշրջիկների շրջանում վերջին շաբաթվա ընթացքում և այլն:
Instagram-ը նախկինում էլ գրավել է ուղեցույցներ պատրաստողներին: Դեկտեմբերին iPhone-ների համար թողարկվել է Jetpac հավելվածը, որը նշում է յուրաքանչյուր քաղաքի լավագույն վայրերը՝ վերլուծելով ֆոտոծառայության լուսանկարները:











































