Միջազգային վարկանշային Fitch գործակալությունը Գերմանիայի էմինենտի դեֆոլտի երկարաժակետ վարկանիշը հաստատել է բարձրագույն՝ ААА, իսկ կարճաժամկետ վարկանիշը F1+ մակարդակի վրա՝ «կայուն» կանխատեսմամբ: Այս մասին ասվում է գործակալության մամլո հաղորդագրությունում՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Fitch-ը նշում է, որ ընդհանուր պետպարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի հարցում Գերմանիայում սկսել է կրճատվել՝ ի տարբերություն Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի: Գործակալությունն ակնկալում է, որ այդ ցուցանիշը 2012-ի 81 տոկոսից 2013-ին կդառնա 79.4 տոկոս:
Գործակալությունը նշում է, որ ռիսկերը՝ կապված եվրոգոտու ճգնաժամի հետ, նվազում են՝ շնորհիվ տնտեսության վերականգնման և Եվրոպական կենտրոնական բանկի քաղաքականության:







































