ԱՄՆ-ում պլանավորում են կենսագրական ֆիլմ նկարահանել Մայր Թերեզայի մասին, հայտնում է Variety-ն:
Ֆիլմի արտադրությամբ կզբաղվեն Թոնի Կրանտցն ու Ջեյմս Տ.Վոլկը: Ֆիլմի սցենարիստ է նշանակվել Կեյր Պիրսոնը, որն աշխատել է 2004թ. «Ռուանդա» հյուրանոցը» ֆիլմի վրա:
Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենալու Կալկաթայում 1950-ականներին: Պիրսոնը մոտ ապագայում պատրաստվում է գնալ Հնդկաստան՝ անհրաժեշտ նյութեր հավաքելու սցենար գրելու համար: Նա ծրագրում է ձեռնամուխ լինել աշխատանքին արդեն փետրվարի վերջից:
Հայտնի չէ, թե ով է դառնալու ֆիլմի ռեժիսորն ու գլխավոր դերակատարը:







































