Sunday, 21 06 2026
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ

ԵՊԲՀ-ն և Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երեւանի պետական բժշկական համալսարանը և Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանը համագործակցության հուշագիր  են ստորագրել:

Ինչպես  տեղեկացրին ԵՊԲՀ-ից, գիտական խորհրդի հանդիսավոր նիստր նշանավորվել է հուշագրի ստորագրմամբ, ինչպես նաև նշվել է բժշկագիտության անվանի ներկայացուցիչներ, պրոֆեսորներ Արամ Աբրահամյանի և Քրիստափոր Պետրոսյանի 120-ամյակները:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ու Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի բժշկական գիտա-ուսումնական կենտրոնի տնօրեն, ՌԴ գիտությունների ակադեմիկոս Արամայիս Կամալովը ստորագրեցին համագործակցության հուշագիր։

Ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ այսօր բուհի համար շատ կարևոր օր է, քանի որ հուշագրի ստորագրմանը զուգահեռ նշվում է նաև համալսարանի ակունքներում գտնվող հիմնադիրների՝ մեծանուն  պրոֆեսորներ Ա․ Յ․ Աբրահամյանի և Ք․ Ա․ Պետրոսյանի 120-ամյակները։

Արմեն Մուրադյանի խոսքով՝ այս հուշագիրը կդառնա նոր, արդյունավետ համագործակցության սկիզբ երկու համալսարանների միջև։

«Այդ համագործակցությունը տարիներ շարունակ եղել է տարբեր մակարդակներում՝ կրթական, գիտական, գործնական»,- ասաց ԵՊԲՀ ռեկտորը։

Արամայիս Կամալովը նշեց, որ շատ հաճելի է կրկին գտնվել պետական բժշկական  համալսարանի նիստերի դահլիճում, որտեղ տարբեր առիթներով ելույթներ է ունեցել իր գործընկերների հետ։

«Մեր համագործակցությունը Հայաստանի հետ եղել և միշտ կլինի՝ կրթության, գիտության ոլորտում՝ ապոհովելով հումանիտար կապերը»,- նշեց նա։ Ակադեմիկոսը ներկայացրեց նաև իր ղեկավարած առողջապահական, կրթական հաստատության փորձն ու խոսեց բիոբժշակգիտության ոլորտի նորարարությունների մասին։

ԵՊԲՀ ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի ուրոլոգների ասոցիացիայի նախագահ Սերգեյ Ֆանարջյանն ծոնաթացրեց ներկաներին բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի մրցանակակիր, ուրոլոգ Արամ Հակոբի Աբրահամյանի կենսագրական մանրամասներին: Անդրադարձավ նրա մասնագիտական և հասարակական ակտիվ գործունեության մանրամասներին: Անվանի բժիշկ-գիտնականին ճանաչողները գիտեն, որ Արամ Աբրահամյանն անտարբեր չի եղել գեղանկարչության հանդեպ: Ավելին՝ ռուս հեղինակների նրա շուրջ 350 աշխատանք ընդգրկող  հավաքածուն նա նվիրել է հայ ժողովրդին, Հայաստանին: Նվիրաբերած գեղանկարչության հավաքածուի հիման վրա 1984 թվականին Երևանում հիմնադրվել է Ռուսական արվեստի թանգարանը:

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի  Վիրաբուժության կլինիկայի ղեկավար, Վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանը ներկայացրեց  վնասվածքաբան-օրթոպետ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Քրիստափոր Հայրապետի Պետրոսյան անցած ուղին: Ավագ գործընկերոջ մասին խոսեց նաև նրա անունը կրող Երևանի Վնասվածքաբանությանև օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վաչագան Պետրոսյանը:

Նա շեշտեց, որ թե´ Արամ Աբրահամյանը, թե´  Քրիստափոր Պետրոսյանը հայ բժշկագիտության ամենավառ, զարգացած ներկայացուցիչներից էին:

Այնուհետև, Նոմինացիոն կոմիտեի նախագահ, Հյուսվածաբանության ամբիոնի պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանը ընթերցեց Գիտական խորհրդի որոշումը, որի համաձայն այսուհետև Մասնագիտական և շարունակական կենտրոնի կլինիկական օրդինատորներն Արամ Աբրահամյանի և Քրիստափոր Պետրոսյանի անվան անվանական կրթաթոշակներ կստանան:

Նշենք, որ Գիտխորհրդի հանդիսավոր նիստին ներկա էին անվանի պրոֆեսորների ընտանիքի անդամները, բժշկագիտության, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում