Ֆուտբոլի Արքա Պելեն իր կարծիքն է հայտնել «Մունդիալ-2014»-ի գլխավոր ֆավորիտների մասին: Լեգենդար բրազիլացին որպես ֆավորիտներ նշել է ազգային երեք թիմերի:
«Աշխարհի 2014 թվականի առաջնության գլխավոր ֆավորիտներ են Իսպանիայի, Գերմանիայի, Բրազիլիայի հավաքականները: Մենք չէինք ցանկանա, որ կրկնվի 1950 թվականի պատմությունը:
Այն ժամանակ ես 10 տարեկան էի և տեսնում էի, թե ինչպես էր հայրս լաց լինում` Ուրուգվայի ընտրանու պարտության պատճառով: Ինչ վերաբերում ներկայիս հավաքականին, ապա այն պետք է շատ աշխատի պաշտպանության գիծը հզորացնելու ուղղությամբ»,- ասել է Պելեն:







































