Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը կգլխավորի երկրի կառավարության պատվիրակության բանակցողների խումբը ընդդիմության հետ բանակցություններում:
Բանակցություններ մեկնարկում են հունվարի 24-ին Ժնևում: Այս մասին RIA Novosti գործակալությանը հաղորդել է Սիրիայի կառավարության պատվիրակության պաշտոնական ներկայացուցիչ Հաբիբ Սալմանը:
«Այո, բանակցողների խումբը կգլխավորի Վալիդ Մուալեմը»,- ասել է նա:
Կառավարական պատվիրակության ներկայացուցիչը նաև նշել է, որ ընդդիմության հետ երկկողմանի բանակցությունները կսկսվեն տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Երևանի ժամանակով ժամը 14:00-ին):







































