Դոլարի նկատմամբ արգենտինական պեսոյի փոխարժեքն ընկել է 11 տոկոսով: Դա տեղական արժույթի ամենակտրուկ անկումն է 2002 թվականից ի վեր, երբ տնտեսական կոլապսի պայմաններում Արգենտինան արտաքին պարտքերի հարցում դեֆոլտ հայտարարեց: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ներկայիս անկումը մասնագետները կապում են այն բանի հետ, որ ներդրողները կորցրել են վստահությունն արգենտինական տնտեսության նկատմամբ:
Արգենտինայի արժութային պահուստները վերջին 6 տարվա ընթացքում հասել են նվազագույնի:
Արգենտինայի ԿԲ-ն դեռևս չի միջամտում իրավիճակին՝ թույլ տալով պեսոյի անկման շարունակություն:








































