Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջանի զինված ուժերը կորուստ են կրել։ Միջադեպը գրանցվել է Աղջաբեդիի շրջանում տեղակայված զորամասում։
Երեկ երեկոյան՝ ժամը 19.00-ին, գլխի հատվածում ստացած հրազենային կրակոցից զոհվել է 1988 թվականին ծնված շարքային Շիրխան Աքիֆօղլու Իսքենդերովը։ Մահացու կրակոցն անփութության արդյունքում արձակել է նրա ծառայակիցը։
Տարվում է հետաքննություն։