Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր` հունվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Թումանյանի բաժնից, որ Սանահին կայարանի մոտ գտնվող կամրջից, անձը չպարզված մի կին, ինքնասպանություն գործելու նպատակով նետվել է Դեբեդ գետը:
Դին գտնելու և գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել թիվ 37 և 40 հրշեջ փրկարարական ջոկատները, ովքեր 3 ժամից ավելի որոնողական աշխատանքներ կատարելուց հետո, Թումանյանի ոստիկանների հետ Բաղրամյան թաղամասով հոսող Դեբեդ գետից դուրս են բերել ինքնասպանություն գործած կնոջ դին:
Մանրամասները՝ shamshyan.com-ում








































