Sunday, 21 06 2026
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան

ՀԱՊԿ-ում Հայաստանն ունեցել է բացթողումներ․ բարդ իրավիճակ է, մեր սկզբունքները պետք է ուժեղացնել

Եթե դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում կոնսենսուս չլինի, հայկական կողմը կշարունակի աշխատել կոնսենսուսի հասնելու ուղղությամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցի շուրջ Բելառուսի նախագահի և ԱԳՆ խոսնակի մակարդակով արված հայտարարություններին՝ Փաշինյանը նշել է, որ հայկական կողմը նախագահի ասածին պատասխանել է վարչապետի մակարդակով և ԱԳՆ խոսնակին պատասխանելու մտադրություն չունի. «Այս հարցում իմ զրուցակիցն անձամբ Բելառուսի նախագահն է, որից ես որևէ արձագանք չեմ ստացել։ Եվ որևէ կասկած չկա, որ այն, ինչ ասել եմ, տեղի կունենա, այսինքն՝ ես պարզաբանումներ կպահանջեմ տեղի ունեցածի վերաբերյալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական» -ի հետ քննարկմանը մասնակցեցին պատգամավորության թեկնածուներ Հովհաննես Իգիթյանը՝ «Իմ քայլը» դաշինքից, Ստեփան Գրիգորյանը՝ «Սասնա ծռեր» կուսակցությունից և Գևորգ Գորգիսյանը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից:

Հովհաննես Իգիթյանի դիտարկմամբ՝ նախկինում Հայաստանը եթե անդամակցում էր որևէ կազմակերպության, ապա դա անում էր, քանի որ, ինչպես նախկին իշխանությունն էր ասում՝ չանդամակցելու դեպքում կպատժվեինք. «Հայաստանը միշտ լուռ նստած էր և ՀԱՊԿ-ում նույնիսկ անվտանգության հարցերի վերաբերյալ կանոնակարգը մշակելիս Հայաստանը որևէ առաջարկ չի ներկայացրել»:

Ս. Գրիգորյանի դիտարկմամբ՝ ՀԱՊԿ-ում Հայաստանն ունեցել է բացթողումներ․ «Պետք է ուսումնասիրել այդ բացթողումները, դրանով կարող ենք աջակցել Ն. Փաշինյանին: ՀԱՊԿ-ում Փաշինյանը մարտավարական քայլեր արեց, բայց ռազմավարական քայլեր չարվեցին, պետք է պայքարել սկզբունքների համար, անհրաժեշտ է նոր, ճիշտ առաջարկներ ներկայացնել:

Մենք հաղթող դուրս եկանք՝ հետ կանչելով Խաչատուրովին: Դրանից հետո պետք էր մի քիչ հետ քաշվել, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը ՀԱՊԿ-ում չպետք է կոշտ դրվեր: Հիմա բարդ իրավիճակ է ստեղծվել»:

«Ճիշտ կլիներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հետ կանչելուց առաջ պարզաբանել կանոնակարգերը»,- նշեց Գ. Գորգիսյանը՝ հավելելով, որ Հայաստանը, որպես կողմ, կարող էր առաջարկել փոփոխություններ ՀԱՊԿ կանոնակարգում:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում