«Մամուլի հետ սուրճ» հաղորդման նոյեմբերի 21-ի հյուրը «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանն է։
Մեր զրուցակիցն իրավական ոլորտը լուսաբանող լրագրող է և դատաիրավական համակարգում հսկայական փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում.«Որպես ոլորտը լուսաբանող լրագրող առաջնային եմ համարում, որ այն խնդիրները , որ կան օրինակ Քրեակատարողական հիմնարկներում՝ լուծվեն։ Գալիս է մեկ նախարար, գնում մյուսը գալիս, ոչինչ չի փոխվում»,-ասաց նա՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, որ Արտակ Զեյնալյանն ընտրություններից հետո կլքի նախարարի պաշտոնը։
Քնար Մանուկյանն անդրադարձավ նաև համաներման փաստին և նշեց, որ «Սասնա ծռերի» մասով պետք չէ էմոցիոնալ գնահատականներ տալ և հատկապես չմոռանալ, որ ոստիկաններ են զոհվել։









































